Ֆինանսական բաժին- տնօրեն Մարգարիտա Կիրակոսյան

Ֆինանսական բաժնի գործառույթն է Առաջնորդարանի, Ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Եկեղեցիների, Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնների և Խոջիվանքի Մեծաց մեծերի Պանթեոնի հաշվապահությունը:Բաժինը կազմակերպում է հաշվապահությունը և հաշվետարությունը, ապրանքանյութական ապրանքների մանրածախ առևտրի, պահեստի հաշվառման, հիմնական միջոցների գույքագրման և թեմի ֆինանսական որևէ այլ գործարք, իրականացումը և հաշվապահական ձևակերպումը:

Ֆինանսական բաժինը կազմում է թեմի տարեկան բյուջեն, ֆինանսական ծրագրերը, նպատակային ֆինանսավորումների ծրագրերը և ներկայացնում է հաստատման համապատասխան կազմակերպություններին, նախարարություններին և թեմի հոգաբարձուների խորհրդին:
Ֆինանսական բաժինը թեմի առաջնորդին է ներկայացնում ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվություններ, նպատակային ֆինանսավորումներով կատարած աշխատանքների և ֆինանսական հաշվետվությունները, պատրաստում է կիսամյակային և տարեկան ֆինանսական և ընդհանուր գործունեության մանրամասն հաշվետվություններ և ներկայացնում է տարեվերջյան թեմական հաշվետու ժողովին: Ապահովում է ֆինանսական բոլոր գործարքների ժամանակին իրականացումը համապատասխան փաստաթղթային հիմքերով:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային» կենտրոնի հաշվապահությունը վարում է Ալիսա Գրիգորյանը:
Ֆինանսական բաժնի տնօրենն է Մարգարիտա Կիրակոսյանը: Նա ունի երկարատև աշխատանքային ստաժ: 1996-2000թթ. համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնում որպես հաշվապահ-գանձապահ, Արագածոտնի թեմում որպես գլխավոր հաշվապահ: 2002թ.-ից մինչ օրս աշխատում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում որպես ֆինանսական բաժնի տնօրեն: Էլեկտրոնային փոստի հասցեն է՝Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Hits: 974

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։