Կրթության բաժին

Կրթության բաժին – տնօրեն Եվգենյա Մարկոսյան

Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:
Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն:

Կարդալ ավելին

  • Hits: 1137

Եվգենյա Մարկոսյան

Կրթության բաժնի տնօրեն և «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար
Եվգենյա Մարկոսյան ծնվել է 1974 թվականի մարտի 25-ին, քաղաք Թբիլիսիում:
Կրթություն 1980-1991 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցը:
1992-1997 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելիանու անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն, վրաց լեզու և գրականություն մասնագիտությամբ:

Կարդալ ավելին

  • Hits: 988

Ռոզա Զոհրաբյան

Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհին իր ողջ գիտակցական կյանքը նվիրելով հայ երեխայի հայեցի դաստիարակությանը, աշխատել է Թբիլիսիի թիվ 92, թիվ 95 հայոց, թիվ 98 ռուսական դպրոցներում, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնին կից թատերական ստուդիայում,Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունում որպես հայոց լեզվի...

Կարդալ ավելին

  • Hits: 938

Թամարա Գաբոյան

Վիրահայոց թեմի Կրթության բաժնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Թամարա Գաբոյանը մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Դպրոցում աշխատել սկսել է նախ որպես ջոկատավար, այնուհետև գրադարանավարուհի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2011 թվականից մանկավարժական գործունեությունը շարունակել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից նորաբաց «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում...

Կարդալ ավելին

  • Hits: 925

Ռևիկ Կարապետյան

Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ

Ռևիկ Անդրանիկի Կարապետյանը սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում։ Ուսումնատենչ երիտասարդը, հետամուտ լինելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, մեկօրյա դպրոցների սաներին դասավանդում է Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի...

Կարդալ ավելին

  • Hits: 916

Մետաքսյա Ղազարյան

Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի դաստիարակչուհի

Մետաքսյա Ղազարյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 28-ին, ՀՀ Վանաձոր քաղաքում:
Ավարտել է Եևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
2010-2013 թվականներին աշխատել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան Հայորդյաց տանը որպես գործավար կազմակերպիչ...

Կարդալ ավելին

  • Hits: 921

Սաթենիկ Դանիելյան

Բաթումի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի և թատերական խմբի ղեկավար
Սաթենիկ Դանիելյանը ծնվել է 1973թ-ի մարտի 10-ին, ՀՀ ք.Եղեգնաձորում:
1979 -1989թթ սովորել և ավարտել է Բաթումի թիվ 6 միջնակարգ դպրոցը (հայկական մասնաճյուղ):
Զուգահեռ ուսանել է Բաթումի Զ. Փալիաշվիլու անվան պետ. երաժշտական դպրոցում, որն ավարտել է 1987թվականին:
1990-1995թթ. Սովորել և ավարտել Թբիլիսիի...

Կարդալ ավելին

  • Hits: 1907

Դիաննա Հակոբյան

Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի ուսուցչուհի

Դիանա Հակոբյանը թեև ավարտել է Բաթումիի հայկական միջնակարգ դպրոցը, սակայն ռուսաց լեզվի և գրականության մասնագետ է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ք. Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում` որպես հայերենի ուսուցչուհի:
Աշխատել է նաև տեղի վրացական դպրոցում` ռուսերենի ուսուցիչ:

Կարդալ ավելին

  • Hits: 1858

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։