Կրթության բաժին – տնօրեն Եվգենյա Մարկոսյան

Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:
Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն: 2011 թվականի հոկտեմբերից Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Այսօր նախակրթարանում սովորում է 50 երեխա: Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են երեք ուսուցիչ և մեկ դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:
Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:Թերևս մանուկներն այստեղ սովորում են գրաճանաչություն, հայերեն խոսք, թվաբանւթյուն, վրացերեն, անգլերեն, կերպարվեստ, երգ, պար, ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Վիրահայոց թեմի հովանավորությամբ գործող նախակրթարաններ են.
Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի» - ղեկավար Եվգենյա Մարկոսյան, ուսուցիչներ՝ Մետաքսյա Ղազարյան, Անի Զեյնալյան, Մարիա Աբուլյան, Սուրեն Աբրամյան, Իվանե Մկրտչյան,
Ախալքալաքի շրջանի Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու «Խրիմյան հայրիկ» - տնօրեն Տեր Թադևոս Տեր-Մկրտչյան, ուսուցիչ Նարինե Տեր-Մկրտչյան,
Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» - տնօրեն Սոնա Հովհաննիսյան, ուսուցիչներ Դիանա Հակոբյան, Գայանե Գալստյան :
Վիրահայոց թեմում գործում են նաև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնց նպատակն է սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:
Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս քսան տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:
Ներկայումս մեկօրյա դպրոցները երկուսն են, որտեղ սովորում են շուրջ 200 տարբեր հասակի հայորդիներ:
Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:
Մեկօրյա դպրոցներն են՝
Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցը - ուսուցչուհի Թամարա Գաբոյան, Ռևիկ Կարապետյան
Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը – ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան, Ռևիկ Կարապետյան
Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը – ուսուցչուհիներ Սաթենիկ Դանիելյան, Սոնա Հովհաննիսյան
Օզուրգեթիի «Սբ. Սահակ Պարթև» դպրոցը – ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան
Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Սուրբ Եղիշե» դպրոց- ուսուցչուհի Մարգարիտա Շատարևյան
Թեմի առաջնորդարանի աջակցությամբ նշված ուսումնական հաստատությունների ուսուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներին:
Վիրահայոց թեմի կրթական բաժինը, համագործակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգման բաժնի հետ, կազմակերպում է Վրաստանի տարածքում գործող հայկական դպրոցներին ՀՀ կրթության նախարարության կողմից դասագրքերով ապահովման հարցը:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Դեռևս ուսանողական տարիներին դասավանդել է Թբիլիսիի թիվ 110 դպրոցի տարրական դասարաններում: Այնուհետև 10 տարի աշխատել է թիվ 95 դպրոցում՝ որպես կազմակերպիչ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված նախակրթարանում սկսել է աշխատել որպես ուսուցիչ և պատասխանատու: Այժմ թեմի կրթական բաժնի տնօրենն է: Եվգենյա Մարկոսյանի էլ.-փոստն է՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

  • Hits: 1074

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։