«Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոն

2017 թվականի մայիսի 13-ը Ռուսթավի հայության համար դարձավ պատմական, քանզի հանդիսավորապես բացվեց Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոն, որի խնամատար նշանակվեց արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Կենտրոնի առաքելությունը հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, զարգացումը և տեղի հայ ազգաբնակչությանը եկեղեցու շուրջ համախմբումն է:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից օծվեց Վեմ քարը և Սրբապատկերը, որի վրա ամեն կիրակի կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հիմնադրման առաջին իսկ օրերից ձեռնամուխ լինելով աշխատանքներին, արդյունքում կենտրոնում ստեղծվեց և գործում է Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոց, որտեղ տարբեր տարիքի ռուսթավի հայեր սովորում են տառաճանաչություն, տեղեկանում իրենց հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության մասին: Կիրանօրյա դպրոցը գործում է Վիրահայոց թեմի կրթական բաժնի ծրագրով: Առաջին ուսուցչուհին է ,
Կենտրոնում գործում է «Բերկրի» երգչախումբը: Իննա Դավիթաշվիլիի ղեկավարությամբ, երգչախումբը հայոց հոգևոր երգերի կատարմամբ գեղեցկացնում է կիրակնօրյա Սուրբ Պատարագները: Այստեղ սովորում են նաև հայկական ժողովրդական, էստրադային երգեր:
«Նեմրութ» պարային համույթը, պարուսույց Ստելլա Ստելմաշովայի ղեկավարությամբ ոչ միայն սովորում է հայկական «Քոչարին», «Յարխուշտան», այլև հայոց ազգային պարը ներկայացնում է Ռուսթավի քաղաքում կազմակերպվող տարբեր միջոցառումներին:
Կենտրոնում նույնպես աշխատանքներ են տարվում ռուսթավցի երիտասարդներին համախմբելու և ազգային ոգի ներշնչելու, արժեքներին մոտեցնելու ուղղությամբ: Դրան նպաստում են այն հանդիպումները, դասախոսությունները և քննարկումները, որոնք պարբերաբար կազմակերպվում են Թեմի երիտասարդական բաժնի կողմից:
Ռուսթավի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, մշակութային և երիտասարդական կենտրոնի խնամատար-ղեկավարն է Ռուսթավի և Մառնեուլի քաղաքների հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

  • Created on .
  • Last updated on .
  • Hits: 61

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։