Տ. Տաթեվ Քահանա Մարուքյան

Տ. Տաթև քահանա Մարուքյանը /ավազանի անունը՝ Արսեն/ ծնվել է 1983 թվականի հուլիսի 19-ին

ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Ա. Իսահակյանի անվան թիվ 26 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003- 2006 թթ. ընդունվել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006թ.-ի փետրվարին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել ծառայության ՔԴԿ-ում:

2008 թ.-ի ապրիլին պաշտպանել է ավարտաճառ «Քրիստոնեական դաստիարակությունը ընտանիքում և հավատքի ձևավորումը երեխաների մոտ» թեմայով:

2008 թ.-ին՝ ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի հունվարից նշանակվել է հոգևոր ծառայության Վիրահայոց թեմում որպես Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի

Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաք, հեռախոս. +995595656295, +37477 656295, էլ.-հասցե

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Hits: 118

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։