Տ. Տիգրան Քահանա Մխիթարյան

Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը /ավազանի անունը՝ Արթուր/ ծնվել է 1983 թվականի մայիսի 22-ին ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003-2006 թ. սովորել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006 թ.-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006-2007 թթ. նշանակվել է ծառայության ՔԴԿ-ում:

2007 թ.-ին պաշտպանել է ավարտաճառ «Մտավոր և ֆիզիկապես թերզարգացած երեխաների հոգևոր դաստիարակությունը» թեմայով:

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թ. հուլիսին՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Մառնեուլիի շրջանի հայության հոգևոր հովիվ:

2010 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2011 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա գյուղերի և Բորժոմիի հայության հոգևոր հովիվ:

2012թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է ծառայության Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի,Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից հայկական համայնքների հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

2012 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է լանջախաչ

կրելու պատվին:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաքի շրջանի գյուղ Դիլիսկա

Հեռախոս. +995579113277, +37494113277 Էլ. Հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Hits: 2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։