Տ. Ղևոնդ Քահանա Թոփաշյան

Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյան (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել է 1982թ. ապրիլի 17-ին Թբիլիսիում (Վրաստան)

1988-1999թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 95 հայկական միջնակարգ դպրոցում

1999թ.ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան

2001թ.ոչ լիարժեք թողնելով ճեմարանական ուսումը՝ վերադարձել է Վրաստան

1993-2011թթ. ծառայել է Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում՝ որպես դպիր:

2011թ.ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) քահանայից պատրաստման լսարան, որը ավարտել է 2014թ.

2013թ.դեկտեմբերի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է սարկավագ

2014թ.սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ձեռամբ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանի, օծվել է ամուսնացյալ քահանա՝ ստանալով Տեր Ղևոնդ անունը:

2014թ.դեկտեմբերի 1-ից՝ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա և Ճալա հայկական գյուղերի հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Ղևոնդ քհն. Թոփաշյանը նշանակվել է

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության

Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ դուստր:

Հեռախոս. +995595086033, +995597042202, +992322546031 էլ.հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Տ. Թորգոմ քահանա Վարդանյան

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։