Տ. Կիրակոս Քահանա Սիմոնյան

Արժանապատիվ Տեր Կիրակոս (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Սիմոնյան
Ծնվել է 1990թ., հոկտեմբերի 11-ին, Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ գյուղում: Սովորել է Փոքր Պամաճ գյուղի միջնակարգ դպրոցում:
2007 – 2011թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում
2011թ. ձեռամբ Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռնադրվել է սարկավագ
2011 – 2013թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում
2013թ. ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես սարկավագ: Ծառայել է երեք ու կես տարի:
2017թ. ծառայության է կոչվել ՀՀ ԶՈՒ Արտաշատի կապի և ուսումնական զորամասում, ծառայել է 1 տարի՝ որպես գնդերեց:
2017թ. դեկտեմբերի 17-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ.Տ. Սեպուհ արք. Չուլջյանի ձեռնադրվել է քահանա:
2018թ. փետրվարի 1-ից ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ որպես Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ:


Ամուսնացած է: Ունի 1 որդի:
Հեռախոս՝ +995 595 064707

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։