Տ. Գևորգ քահանա Ասատրյան

Արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանը (ավազանի անունը Գարուշ) ծնվել է 1981 թ. հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2002 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2006 թ . դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Արժ. Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:
2008 թ. ավարտելով հոգևոր ճեմարանը ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնում:
2009-12 թթ. ծառայել է ԼՂՀ-ում որպես զորամասի հոգևոր սպասավոր:
2012-2018 թթ. ծառայել է Արմավիրի թեմի Արտիմետ և Առատաշեն գյուղերի Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցիներում:
2018 թ. հունիսի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ . Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրվել է քահանա:
2018 թ. հուլիսի 30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվեց ծառայության Վիրահայոց թեմում:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, արժանապատիվ Տեր Գևորգ քահանան ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես Նինոծմինդայի շրջանի Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ:

  • Hits: 37

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։