Տ. Զավեն վարդապետ Յազիչյան

Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյան, ավազանի անունով Սարգիս ծնվել է 1981 թ. ապրիլի 20-ին Հայաստանում` մայրաքաղաք Երևանում:

1988-1996 թթ. սովորել է Երևանի Մանուել Քաջունով անվան թիվ 54 միջնակարգ դպրոցում։

1996-1998 թթ. տեղափոխվել է Երևանի թիվ 149 ավագ-դպրոց վարժարան-քոլեջը` օտար լեզուների թեքումով:

1999-2002 թթ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, իսկ 2002 թ. մայիսից ուսումնառությունը շարունակում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում, որն հաջողությամբ ավարտել է 2005 թ.-ին` պաշտպանելով ավարտաճառը՝ «Լուսինյան արքայատոհմըԿիլիկիայում» և ստացել է գերազանց գնահատական:

2004 թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփաննոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ Առաջնորդ Գրշ․ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, ստացել է սարկավագական աստիճան:

2005 թ. սեպտեմբերի 25-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինովթյամբ ձեռամբ Գրշ․ Տ. Տարոն Եպիսկոպոս Ճերճերյանի օծվել է կուսակրոն քահանա և ստացել է Զավեն հոգևոր անունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Քաֆեշճյան Ընտանեկան Հիմնադրամի» հովանավորությամբ 2006 թ.-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսանելով Պրոֆեսոնալ Խորհրդատվական հոգեբանություն (Professional Counseling Psychology) Միննեսոտայի Սուրբ Թովմաս կաթոլիկ համալսարանում: Ուսանելուն համատեղ Հայր Զավենը ծառայություն է մատուցել Ամերիկայի Արևելյան Թեմի՝ սպասավորելով Միննիսոտայի, Ջյորջիայի, Թեքսասի, Լուիզիանայի, Իլյունոիսի,Նյու Յորքի Հայոց եկեղեցիներում։

2009 թ․-ին վերադառնալով հայրենիք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հրամանի համաձայն, ստանձնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համակարգչային Բաժնի՝ Հայկական ենթաբաժնի տնօրենի պարտականությունը։

2009 թ․-ի երկրորդ կեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ Հոգեշնոր Հայր Զավենը նշանակվել է Սյունյաց Թեմի Փոխառաջնորդ, իսկ 2010 թ․-ին Վեհափառ Հայրապետի Սրբատառ կոնդակով Սյունիքի Մարզը առաձնացել է Վայոց Ձորի Մարզից և Հայր Զավենը Յազիչյանը նշանակվել է առաջին Առաջնորդական Տեղապահը Սյունյաց պատմական-նորաբաց Թեմի։

2012 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինովթյամբ Հայր Զավենը Սյունյաց Թեմի Առաջնորդական Տեղապահի պաշտոնից ազատվելով, վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանձնել է Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրենի պաշտոնը։

2012 թ․-ի սեպտեմբերին Հայր Զավենը ազատվելով Մայր Աթոռի կադրերի բաժնի տնօրենի պաշտոնից նշանակվել է Սուրբ Գայանե վանքի Վանահայր։

2013 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինովթյամբ Հայր Զավեն Յազիչյանը մեկնել է Հնդկաստան՝ ստանձնելով Հնդկասնաի Հայոց Մարդասիրական Ճեմարանի Տեսչի և Հնդկահայոց Հոգևոր Հովվի պաշտոնը։

2016 թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հայր Զավեն Յազիչյանը հաջողովթյամբ պաշտպանել է իր վարդապետական Թեզը (դոկտորական թեզը)` «Հոգեբանական գիտելիքների կարևորովթյունը հոգևոր հովվի ծառայովթյան մեջ» վերնագրով։

2016 թ. դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայր Զավեն Յազիչյանը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է վարդապետական աստիճան՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գրշ․ Տ․ Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի։

2016 թ․-ին Վեհափառ Հայրապետի Տնօրինովթյամբ Հայր Զավենը լինլով Հնդկասնաի Հայոց Մարդասիրական Ճեմարանի Տեսուչը և Հնդկահայոց Հոգևոր Հովվը ստանձնում է նաև Ծայրագույն Արևելքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի անմիջական ներկայացուցչի պարտականովթյունը։

2017 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով Հայր Զավենը ազատվում է Հնդկաստանում իր ծառայություններից և նշանակվում է Սինգապուրի, Մյանմարի և Բանգլադեշի Հոգևոր Հովիվ։

2017 թ․-ի վերջին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հանձնարարությամբ Հայր Զավենը Ծայրագույն Արևելքից վերադառնում է Հայաստան և ստանձնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Փոխլուսարապետի պաշտոնը։

2018 թ․-ին Ամենայն Հայոցի տնօրինությամբ մեկնում է ծառայության Եգիպտոսի Հայոց Թեմ։

2018 թ․-ի երկրորդ կեսին կրկին վերադառնում է Հայաստան և ծառայության կոչվում Երևանի Սուրբ Գրիգոր Լովսավորիչ Մայր Եկեղեցում, որպես Մայր Եկեղեցու հոգևոր Փոխտեսուչ։

2019 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հոգեշնոր Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվում Վիրահայոց Թեմում։

***
Հայր Զավենը քանիցս հրապարակել է աստվածաբանական և հոգեբանական հոդվածներ հայերեն և անգլերեն լեզուներով: 2007 թ.-ից Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգեբանական ասոցիացիայի անդամ է:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։