Տ. Եղիա Ավագ Քահանա Թազայան

Տ.Եղիա ավագ քահանա Թազայանը (ավազանի անունը Ալեքսան) ծնվել է 1957թ-ի հունվարի 5-ին,

Բոգդանովկայի շրջանի Օրոջալար գյուղում:

1964-74թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1974-77թթ-ին ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական Ինստիտուտի

դպրոցական բաժինը:

1977-82թթ-ին ընդունվել եւ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1983թ-ին՝ ձեռամբ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

1984-93թթ-ին տեղափոխվել եւ ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

1993թ-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ ծառայության է

կոչվել Վիրահայոց Թեմում եւ նշանակվել Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2003թ-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի

տնօրինությամբ վերահաստատվել է Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2007թ-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Ծալկայի եւ Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգեւոր

հովիվ:

2008թ-ի մայիսի 1-ից նշանակվել է ծառայության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում

որպես հոգեւոր հովիվ:

2009թ-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Գանձա, Փոկա, Փարվանա, Նոր-Խուլգումո,

Տամբովկա, Ասփարա, Վլադիմիրովկա, Սաղամո գյուղերի հոգևոր հովիվ:

2012թ-ի նոյեմբերի 12-ից նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության

Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, ք. Նինոծմինդա:

Հեռախոս. +995595486872, +995599108215

  • Hits: 96

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։