Տ. Եղիշե Ավագ Քահանա Հարությունյան

Տ.Եղիշե ավագ քահանա Հարությունյանը (ավազանի անունը Ռազմիկ) ծնվել է 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Գյումրիում:

1946-56թթ-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 51 հայկական միջնակարգ դպրոցը:

1959-60թթ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1960-61թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

1962թ-ից շարունակել է ուսումնառությունը Հոգեւոր Ճեմարանում:

1968թ-ին ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է սարկավագ:

1969թ-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական

փոխանորդ Տ. Վահան եպիսկոպոսի օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում:

1972թ-ին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի հրանամով տեղափոխվել է ծառայության

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

1976թ-ի հուլիսի 17-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի

հրամանով տեղափոխվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ ստացել լանջախաչ

կրելու իրավունք:

1990թ-ին օգոստոսի 25-ին արժանացել է ավագության աստիճանի:

2003թ-ի ապրիլի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ

վերահաստատվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:

2005թ-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2006թ-ի հոկտեմբերի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես լուսարարապետ:

2010թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է ծառայության Մառնեուլիի, Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի եւ Դմանիսիի հայության հոգեւոր հովիվ:

2012թ-ի ապիլի 1-ից նշանակվել է ծառայության թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:

2012թ-ի նոյեմբերի 12-ից ժամանակավորապես նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հայության գյուղերի հոգևոր հովիվ:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու օգնական հովիվ

2015թ. հունիսի 24-ից ծառայության է նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր

առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես օգնական հովիվ:

Ամուսնացած է: Ունի չորս զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաք, հեռախոս. +995571655876, +995322788415

  • Hits: 210

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։