Տ. Հուսիկ Քահանա Հարութունյան

Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը /ավազանի անունը՝ Հովհաննես/ ծնվել է 1970 թվականի հունիսի 17-ին ՀՀ Գյումրի քաղաքում՝ քահանայի ընտանիքում:

1977-87 թթ-ին սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 93 հայկական միջնակարգ դպրոցը:

1987 թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1988-89 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում:

1989-91թթ-ին շարունակել է ծառայությունը Հոգևոր ճեմարանում:

1991 թ-ին ծառայել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես դպիր:

1993 թ-ի հունիսի 10-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1993 թ-ի հունիսի 17-ին ՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա և ծառայել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում:

2003թ-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ՝ հետագայում ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում որպես հոգևոր հովվի օգնական:

2012 թ. Որպես պարգև ստացել է լանջախաչ:

2012թ-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ:

2014 թվականի փետրվարի 24-ին արժանացել է ծաղկյա փիլոնի:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ

առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Առաջնորդարանի սոցիալական ծառայության

ղեկավար:

2016 թվականի մայիսի 1-ից Արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Բոլնիսի շրջանի

Բոլնիս քաղաքի, Դաղեթ Խաչեն և Կիանեթ գյուղերի, ինչպես նաև Թեթրիծղարոյի շրջանի Թեթրիծղարո

քաղաքի, Սամշվիլդե, Սամղրեթ, Դաղեթ, Մեծ Դուռնուկ և Փոքր Դուռնուկ գյուղերի հոգևոր հովիվ: Տեր Հուսիկ

քահանա Հարությունյանին հանձնարարվել է ուրբաթ օրերին այցելել Վրաստանի կալանավայրերի Հայ

Եկեղեցու հավատացյալներին:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Հուսիկ քհն. Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ:

2017թ. փետրվարի 1-ից նշանակվում Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ: Համատեղության կարգով՝ նշանակվում է Առաջնորդարանի քրեակատարողական հիմնարկների տեսչության հոգևոր տեսուչ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի: Հեռախոս՝ +995593510103, +995322788415

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։