Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան

Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 13-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:
Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1997 թվականին ընդունվել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:
2000 թ-ին ավարտելով ընծայարանը, ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2006 թ-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է սարկավագական ձեռնադրություն և աստիճան:
2006 թ-ի հունիսին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Վեհափառ հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մայր տաճարում՝ իբրև լուսարար:
2007 թ. մարտի 22-ին պաշտպանել է ավարտաճառ «Հակոբ Կարնեցին և Կարինի նշանավոր վանքերը» թեմայով:
2007 թ-ի ապրիլի 15-ին՝ Կրկնազատիկի տոնին, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ստացել է կուսակրոն քահանայի աստիճան:
2007-2008 թվականներին ծառայության է կոչվել Խոր Վիրապի վանքում՝ իբրև վանահոր օգնական:
2008-2011 թվականներին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ:
2011 թ-ի մայիս ամսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության է կոչվել Արգենտինայի Հայոց թեմում՝ իբրև առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:
2013 թ-ի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և տեղափոխությունները» թեմայով և ձեռամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ստացել մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն:
Արգենտինայում ծառայության ընթացքին Բուենոս-Այրեսի պետական համալսարանում
ուսանել է իսպաներեն լեզու, այնուհետև Բուենոս –Այրեսի Պապական համալսարանում
շուրջ 2 տարի ուսանել է Աստվածաբանություն::
2018 թ-ի հոկտեմբերին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և 2019 թվականի մարտի 20-ին, Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ առաջնորդանիստ մայր եկեղեցի:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին:

  • Hits: 98

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։