Տ. Նարեկ Քահանա Ղուշչյան

Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը /ավազանի անունը՝ Սմբատ/ ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 21-ին,

Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ բանվորի ընտանիքում:

1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 2 ռուսական միջնակարգ դպրոցը:

1991-95 թթ-ին ընդունվել և ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1996 թ-ի սեպտեմբերի 27-ին՝ ձեռամբ նախկին գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի,

ձեռնադրվել է սարկավագ:

1997թ-ի մայիսի 8-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս

Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալցիխեի շրջանի գյուղերում որպես հոգևոր

հովիվ:

2003թ-ի օգոստոսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից

ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա՝ հետագայում

ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2009 թ-ի դեկտեմբերի 28-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ

եկեղեցում որպես լուսարարապետ:

2012 թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին

եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի առաջնորդի օգնական միջկրոնական, միջեկեղեցական հարաբերւթյունների

և արտաքին կապերի գծով:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Նարեկ քհն. Ղուշչյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ

առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ:

2017թ. փետրվարի 1-ից նշանակվում էՌուսթավի և Մառնեուլի քաղաքների հայության հոգևոր հովիվ: Համատեղության կարգով, նշանակվում է Առաջնորդարանի սոցիալական ծառայության տեսչության հոգևոր տեսուչ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: Հեռախոս. +995571000789, +995599142574, Էլ-հասցեն. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։