Տ. Սամվել քահանա Թորոսյան

Տ. Սամուել քահանա Թորոսյանը

Տ. Սամուել քահանա Թորոսյանը /ավազանի անունը՝ Սամվել/ ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին,

Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:

1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը:

1993թ-ին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1997 թ-ի օգոստոսի 17-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է

սարկավագ:

1999թ-ի մայիսի 30-ին Խոր Վիրապի եկեղեցում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս

Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգևոր

հովիվ:

2009թ-ի դեկտեմբերի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից

ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարարապետ:

2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր

հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Թբիլիսիի

առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից արժ. Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: հեռախոս. +995599959424 , +995322776009,

էլ. Հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Hits: 70

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։