Վրացականացված եկեղեցիներ

ՔԱՐԱՓԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ (ԽԻԽՈՅԻ ԺԱՄ)

qaraphi surb gevorg 1Թիֆլիսի Քարափի կոչված թաղամասում (Ազիզբեգովի վերելք) կառուցված հայկական եկեղեցու` Սուրբ Գևորգի հիմնադրման վերաբերյալ հիմնական աղբյուրը եկեղեցու հյուսիսային պատին եղած երկլեզու (հայերեն, վրացերեն) արձանագրությունն է: Արձանագրությունը վերծանել են Մ. Բրոսեն, Ս. Ջալալյանցը, իսկ ամբողջական

Կարդալ ավելին

  • Hits: 259

ՉՈՒՂՈՒՐԵԹԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ) ԵԿԵՂԵՑԻ

chughureti surb gevorg 1Չուղուրեթի ևս մեկ հայկական եկեղեցու` Սբ Գևորգի (Պանասևիչի փ., Նինո Չխեիձեի փ.) հիմնադրման վերաբերյալ տեղեկությունները ևս սուղ են: Հիմք ընդունելով Պ. Մուրադյանի շրջանառած «Ցանկ Հայոց եկեղեցեաց ի Թիֆլիս և շրջակայս» սկզբնաղբյուրը` եկեղեցին հիմնադրվել է 1807 թվականին երևանցի Պապեն և Հակոբ Քոչարովների կողմից[1]:

Կարդալ ավելին

  • Hits: 328

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

kusanac sb stephanos 1

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց անապատի (Ասաթիանի փ.) անվան եկեղեցու հիմնարկության հստակ տարեթիվը հայտնի չէ: Անապատի հիմնարկության մոտավոր տարեթիվ է համարվում 1724/1727 թվականը, որի մասին ավանդում է Գայանե մայրապետը` հենվելով բանավոր զրույցների վրա: Մայրապետ Գայանեն իր նամակում

Կարդալ ավելին

  • Hits: 301

ՎԵՐԱՅԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

verai surb khach 1 Թիֆլիսի Վերա թաղամասում գտնվող համանուն գերեզմանոցի տարածքում կառուցված Վերայի Սբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին, հիմնականում մեծահարուստ Դավիթ Թամամշևի միջոցներով, իսկ եկեղեցու շուրջը ստեղծված գերեզմանատանն էլ հետագայում ամփոփվել են թիֆլիսահայ պատվավոր քաղաքացիների և հասարակական գործիչների աճյունները[1]:

Կարդալ ավելին

  • Hits: 272

ՉՈՒՂՈՒՐԵԹԻ (ԶԱՌԻՎԱՅՐԻ) ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

chughureti surb karapet 1 Սբ Կարապետ եկեղեցին գտնվել է Թիֆլիսի Չուղուրեթ կոչված թաղամասի հարավային փորակի աջ կողմում (Խեթագուրովի փ.): Նշված թաղամասում հայկական երեք եկեղեցի է եղել, որոնցից մեկն էլ Ս. Կարապետն է: Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ըստ Էգն. Իոսելիանու՝ այն հիմնադրվել է 1400 թվականին, մոքալաք Ղազազովի կողմից, սակայն հայ հետազոտող Պ. Մուրադյանը

Կարդալ ավելին

  • Hits: 295

ՁՈՐԱԲԱՇԻ (ԳԱՆՁԱԿԵՑՈՑ) ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

dzorabashi surb gevorg 1 Թիֆլիսի Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցու (Մետեխյան վերելք, Ջորբենաձե փ. 1) հիմնադրման թվական է հիշատակվում 1600 թվականը, հիմնադիրներ`16-րդ դարի վերջերին Հավլաբարում հաստատված գանձակեցի հայերը[1]: Եկեղեցու վերաբերյալ բազմաթիվ հիշատակություններ են առկա Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնք փաստում են եկեղեցու հայկական լինելը:

Կարդալ ավելին

  • Hits: 270

ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

betghehem 2Թբիլիսիի Բեթղեհեմի Սբ Աստվածածին եկեղեցու (Քարափի թաղ, Նարիկալա ամրոցի ստորոտ) հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ: Եկեղեցու գոյության մասին ամենավաղ հիշատակությունը թվագրվում է 1437 թվականով[1]: Հայտնի է, որ եկեղեցին սկզբնապես հիմնարկվել է՝ որպես մատուռ: Հիմնադիր է հիշատակվում Տեր Գրիգորը, ով Բեթղեհեմից հող է բերել հիմնարկեքի համար, որտեղից էլ այն ստացել է իր անվանումը[2]:

Կարդալ ավելին

  • Hits: 296

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։