ՔԱՐԱՓԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ (ԽԻԽՈՅԻ ԺԱՄ)

qaraphi surb gevorg 1Թիֆլիսի Քարափի կոչված թաղամասում (Ազիզբեգովի վերելք) կառուցված հայկական եկեղեցու` Սուրբ Գևորգի հիմնադրման վերաբերյալ հիմնական աղբյուրը եկեղեցու հյուսիսային պատին եղած երկլեզու (հայերեն, վրացերեն) արձանագրությունն է: Արձանագրությունը վերծանել են Մ. Բրոսեն, Ս. Ջալալյանցը, իսկ ամբողջական տեքստը ներկայացրել է Պ. Մուրադյանը: Համաձայն այդ արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1753 թվականին, Զոհրաբյանց Պետրոսի միջոցներով[1]: Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում նաև Էգն. Իոսելիանին: Համաձայն վերջինիս` այն կառուցվել է 1600 թվականին[2], սակայն Պ. Մուրադյանը կասկածի տակ է առնում նրա այս տվյալը, քանի որ հեղինակը հստակ սկզբնաղբյուրը չի մատնանշում: 1763 թվականի դրությամբ եկեղեցին Թիֆլիսի հայոց 7 գլխավոր եկեղեցիներից մեկն է եղել[3]:

Եկեղեցու վերաբերյալ նյութեր են պահպանվել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնք ևս ապացուցում են եկեղեցու հայկական լինելը: Դրանցից ամենավաղը թվագրվում է 1814 թվականով: Քահանա է հիշատակվում Տեր Խաչատուրը[4]: 1839-1840 թվականներին քահանայագործել է Հովհաննես քհն. Տեր-Հովհաննիսյանը[5]: Պահպանվել են նաև 1860-1870-ական թվականների եկեղեցու չափաբերական մատյանները[6]: Եկեղեցին Qaraphi Surb Gevorgունեցել է նաև իր շարժական և անշարժ գույքը: Այսպես` 1915-1916 թվականներին ունեցել է 2 տուն[7]:

Խորհրդային տարիներին եկեղեցին, ի թիվս հայկական մյուս եկեղեցիների, փակվում է: 1928 թվականի դրությամբ այն գրավված և փակված եկեղեցիների ցանկում էր արդեն[8]:

1990-1991 թվականներին սկսվում է եկեղեցու վրացականացման գործընթացը: Ավերման և վերափոխման են ենթարկվում եկեղեցու զանգակատունը, գմբեթը: 1991թ. եկեղեցին օծվում է և վերանվանվում «Ժայռի թաղամասի Սուրբ Գիորգի»:

Ճարտարապետություն. Աղյուսից կառուցված փոքր եկեղեցի է: Դահլիճում երկայնական պատերին կից երկու զույգ մույթեր են, որոնք ստեղծում են խոր որմնախորշեր: Խորշերը ծածկող կամարները խիստ սլաքաձև են, գետնահար համաչափություններով:[9]

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 57:

[2] Նույն տեղում, էջ 58:

[3] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 10:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3792, թ. 5-ի շրջ.-6:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 14-ի շրջ.:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2572-2578:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795/մաս 3/, թ. 288 շրջ.-289:

[8] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:

[9] Էջմիածին, 2009/ Զ/, Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, էջ 75:

  • Hits: 256

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։