Свв. мучеников Мины, Ермогена...
- В этом году празднуется: 03.12.2024
Սուրբ Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք, Ալեքսանդրիայում:
Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:
Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծու մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:
Հովհաննեսը ծնունդով Կ. Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, իր ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում, և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
Этот праздник приходился и будет приходиться на следующие даты:
2008-12-08 Свв. мучеников Мины, Ермогена...
2009-12-07 Свв. мучеников Мины, Ермогена...
2010-12-13 Свв. мучеников Мины, Ермогена...
2011-12-12 Свв. мучеников Мины, Ермогена...
2012-12-10 Свв. мучеников Мины, Ермогена...
2013-12-03 Свв. мучеников Мины, Ермогена...
2014-12-08 Свв. мучеников Мины, Ермогена...
2015-12-07 Свв. мучеников Мины, Ермогена...
2016-12-12 Свв. мучеников Мины, Ермогена...
2017-12-11 Свв. мучеников Мины, Ермогена...
2018-12-10 Свв. мучеников Мины, Ермогена...
2019-12-03 Свв. мучеников Мины, Ермогена...
2020-12-07 Свв. мучеников Мины, Ермогена...
2021-12-13 Свв. мучеников Мины, Ермогена...
2022-12-12 Свв. мучеников Мины, Ермогена...
2023-12-11 Свв. мучеников Мины, Ермогена...
2024-12-03 Свв. мучеников Мины, Ермогена...
2025-12-08 Свв. мучеников Мины, Ермогена...
2026-12-07 Свв. мучеников Мины, Ермогена...
2027-12-13 Свв. мучеников Мины, Ермогена...
2028-12-11 Свв. мучеников Мины, Ермогена...
2029-12-10 Свв. мучеников Мины, Ермогена...
2030-12-03 Свв. мучеников Мины, Ермогена...