Ախալքալաքի շրջանի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոն
Վիրահայոց թեմի հովանու ներքո գործում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդության «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոնը, որը տեղադրված է Ախալքալաքի փոխառաջնորդարանում:
Կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին, 2018 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, վերանվանվել է «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» անունով:
Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է Ախալքալաքի շրջանի և հարակից գյուղերի տարբեր տարիքի հավատացյալների կենտրոնացմանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունից նրանց գիտելիքների ընդարձակմանը և խորացմանը, ինչպես նաև հայ մշակույթի տարածմանը: Կենտրոնում կազմակերպվում են բանավեճեր հոգևոր և ազգային տարբեր թեմաների շուրջ:
Կենտրոնի հիմնումից հետո խմբակները ստացան անվանումներ, ընդորում
«Զարթոնք» պարի խումբ,
«Սուրբ Գրիգոր Տաթևացի» մեկօրյա դպրոց,
«Ջավախքի ձայներ» երգչախումբ,
Բանավեճի ակումբ:
«Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոնի ղեկավարն է Արմենուհի Պետրոսյանը:
Արմենուհի Պետրոսյանը մասնագիտությամբ հնագետ – պատմաբան է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչպես նաև նույն ֆակուլտետի հնագիտության ամբիոնի մագիստրատուրան: Հանդիսանում է Երևանի Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ:
2015 թվականից աշխատում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում:
Հեռ. 595 48 67 87
Էլ. Փոստ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։