ՕԶՈՒՐԳԵԹԻԻ «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հաշվի առնելով Գուրիայում բնակվող հայության հոգևոր կարիքները և մայրենի լեզվի իմացության կարևորությունը՝ 2019 թվականի ապրիլի մեկին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ և օրհնությամբ, Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովվության Օզուրգեթի քաղաքում հիմնվեց «Կոմիտաս Վարդապետ» հոգևոր և կրթամշակութային կենտրոն:
Կենտրոնում ընդգրկվեց «Սուրբ Սահակ Պարթև» կիրակնօրյա դպրոցը:
Նախատեսված է հիմնել պարախումբ, երգչախումբ, երիտասարդական և տիկնանց միություններ: