Материалы

ԲԱԹՈՒՄԻԻ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

2015 թվականին Բաթումիում իր գործունեությունը սկսեց Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնը:

Այն գործում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից և Վիրահայոց թեմի սեփականությունն է: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել ՀՀ կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:

Կենտրոնի գործունեությունը նպատակամղված է Բաթումիում մեսրոպատառ հայերենի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայի ինքնության ըմբռնմանը, հայ-վրացական բարեկամության խորացմանը:

Կենտրոնի շուրջը համախմբված մանկավարժների աշխատանքներն ուղղորդված են ազգապահպանությանը, հայ մանուկների հայեցի դաստիարակությանը, երիտասարդության՝ բարեկամության շնչով և ազգային ինքնության ոգով տոգորված գործունեությանը:

Այստեղ գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանը, «Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոց: «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից ձևավորվել է « Անուշ» տիկնանց միությունը:

Ալեքսանդր Մանթաշյանցի անունը կրող կենտրոնը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը:

Մասնագիտությամբ հոգեբան է, ունի մանկավարժ-հոգեբանի և իրավաբան-հոգեբանի որակավորում: Ունի մագիստրոսի կոչում: Աշխատել է որպես մանկավարժ-հոգեբան, դասավանդել է Վիրահայոց թեմի ք. Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում:

Հեռ. 568 23-20-20

Էլ. Հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են