Առաջնորդարան
XIII դարից Վիրահայոց թեմի Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին, այն կառուցվել է 1251 թվականին:
Առաջնորդարանը գլխավորում է Վրաստանի հայ ազգաբնակչության հոգևոր կյանքը, նպաստում հայ համայնքի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու շուրջը, համայնքում կազմակերպում հայապահպանությանը և ազգապահպանությանը միտված կրթական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, հավուր պատշաճի նշում Հայոց Եկեղեցու բոլոր տոները, պահպանում ավանդույթներն ու ծիսակատարությունները:
Առաջնորդարանը կառավարում է նաև թեմապատկան եկեղեցիների գործունեությունը, համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ:
Առաջնորդարանի գործառույթների մեջ է մտնում նաև հյուրերի ընդունումը:
Առաջնորդարանի առաքելության գործընկերներն են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, Վարդան Ջինիշյանի հիշատակի հիմնադրամը: