Վիրահայոց թեմի «Վարդգես Սուրենյանց»կրթամշակութային և երիտասարդական կենտրոն
2018 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի Ախալցիխեի և Բորժոմիի հոգևոր տեսչությունում հիմնադրվեց «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը, որը գործում է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցուն կից կառույցում:
Կենտրոնի որդեգրած գլխավոր և միակ նպատակն է տեղաբնակ հայորդու մտքում, հոգում և սրտում անշեջ պահել Հայ հոգևոր և ազգային մշակույթը։
Կենտրոնում դասավանդում են հետևյալ առարկաները՝
1.Հայոց պատմություն
2.Մայրենի լեզու
3.Երաժշտություն, մասնավորապես կիթառ
4.Անգլերեն
5.Նկարչություն
6.Ձեռքի աշխատանք
Կենտրոնի տնօրենն է Ասյա Եպրանոսյան_Բաբոյանը
Ասյա Սամվելի Եպրանոսյան_Բաբոյանը բնիկ ախալցիխեցի է,մասնագիտությամբ տնտեսագետ: Աշխատել է լուսանկարչական ընտանեկան բիզնեսում:
Աշխատանքային գործունեության տարիներին առնչություն է ունեցել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության, նրանց տարբեր արհեստներ և արվեստներ սովորեցնելու գործընթացին:
Կապի միջոցները. 592 00 70 19