Վարչա-տնտեսական բաժին – տնօրեն՝ Կարեն Երիցյան
Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի գործառույթներից է Վրաստանի հայաբնակ վայրերում կազմակերպել և վերահսկել գործող և չգործող եկեղեցիների շին-վերանորոգման աշխատանքների ընթացքը, ժամանակին լուծել ծառացած խնդիրները և օժանդակել աշխատանքների կանոնավոր իրականացմանը: Այս բաժնի պարտականություններից է նաև նորակառույց և վերանորոգված եկեղեցիների օծման և վերաօծման կազմակերպումը: