Տ. Կիրակոս վարդապետ Դավթյան
Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը (ավազանի անունը` Գևորգ) ծնվել է 1982 թ. Մայիսի 20-ին, Թբիլիսիում, Վրաստան:
1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում:
1999-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` <<Հայ-վրացական եկեղեցական
բաժանման վավերագրերը>> թեմայով:
2005-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռի <<Գարեգին Ա>> աստվածաբանական-հայագիտական կենտրոնում:
2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս
Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:
2005-2008 թթ. ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես Բաթումիի Ս.
Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ:
2008-2012 թթ. սպասավորել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում`որպես Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:
2013-2015 թթ., որպես փոխառաջնորդ, ծառայել է Ռուսաստանի և Նոր
Նախիջևանի հայոց թեմում:
2015 – 2019 թթ. Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայել է Գեղարքունիքի թեմում՝ իբրև առաջնորդական տեղապահ:
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսի՝ 2015 թվականին,Կիրակոս աբեղա Դավթյանը բարեհաջող
պաշտպանելով <<Հայկական և ռուսական եկեղեցական տոների ժողովրդական
արարողությունների համեմատական քննությունը>> վերտառությամբ
վարդապետական թեզը՝ ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։
2019 թ. հունիս 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ
Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի
պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:
(Վիրահայոց Թեմի Առաջնորդարան 5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։)