Տ. ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅԱԶԻՉՅԱՆ
Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ավազանի անունով Սարգիս, ծնվել է 1981 թ. ապրիլի 20-ին, Հայաստանում` մայրաքաղաք Երևանում:
1988-1996 թթ. սովորել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 միջնակարգ դպրոցում։
1996-1998 թթ. տեղափոխվել է Երևանի թիվ 149 ավագ-դպրոց վարժարան-քոլեջը` օտար լեզուների թեքումով:
1999-2002 թթ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, իսկ 2002 թ. մայիսից ուսումնառությունը շարունակում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում, որն հաջողությամբ ավարտել է 2005 թ.-ին` պաշտպանելով ավարտաճառը՝ «Լուսինյան արքայատոհմը Կիլիկիայում» և ստացել է գերազանց գնահատական:
2004 թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գրշ․ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, ստացել է սարկավագական աստիճան:
2005 թ. սեպտեմբերի 25-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինովթյամբ, ձեռամբ Գրշ․ Տ. Տարոն Եպիսկոպոս Ճերեճյանի, օծվել է կուսակրոն քահանա և ստացել է Զավեն հոգևոր անունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Գայֆեճյան Ընտանեկան Հիմնադրամի» հովանավորությամբ, 2006 թ.-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ուսանելով Պրոֆեսիոնալ Խորհրդատվական հոգեբանություն (Professional Counseling Psychology) Միննեսոտայի Սուրբ Թովմաս կաթոլիկ համալսարանում: Ուսանելուն համատեղ Հայր Զավենը ծառայություն է մատուցել Ամերիկայի Արևելյան Թեմին՝ սպասավորելով Միննեսոտայի, Ջյորջիայի, Թեքսասի, Լուիզիանայի, Իլյունոիսի,Նյու Յորքի Հայոց եկեղեցիներում։
2009 թ․-ին վերադառնալով հայրենիք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հրամանի համաձայն, ստանձնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համակարգչային Բաժնի՝ Հայկական ենթաբաժնի տնօրենի պարտականությունը։
2009 թ․-ի երկրորդ կեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ, Հոգեշնորհ Հայր Զավենը նշանակվել է Սյունյաց Թեմի Փոխառաջնորդ, իսկ 2010 թ․-ին Վեհափառ Հայրապետի Սրբատառ կոնդակով Սյունիքի Մարզը առաձնացել է Վայոց Ձորի Մարզից և Հայր Զավեն Յազիչյանը նշանակվել է առաջին Առաջնորդական Տեղապահը Սյունյաց պատմական-նորաբաց Թեմի։
2012 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինովթյամբ, Հայր Զավենը Սյունյաց Թեմի Առաջնորդական Տեղապահի պաշտոնից ազատվելով, վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանձնել է Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրենի պաշտոնը։
2012 թ․-ի սեպտեմբերին Հայր Զավենը ազատվելով Մայր Աթոռի կադրերի բաժնի տնօրենի պաշտոնից, նշանակվել է Սուրբ Գայանե վանքի Վանահայր։
2013 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինովթյամբ, Հայր Զավեն Յազիչյանը մեկնել է Հնդկաստան՝ ստանձնելով Հնդկաստանի Հայոց Մարդասիրական Ճեմարանի Տեսչի և Հնդկահայոց Հոգևոր Հովվի պաշտոնը։
2016 թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հայր Զավեն Յազիչյանը հաջողությամբ պաշտպանել է իր վարդապետական Թեզը (դոկտորական թեզը)` «Հոգեբանական գիտելիքների կարևորությունը հոգևոր հովվի ծառայության մեջ» վերնագրով։
2016 թ. դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայր Զավեն Յազիչյանը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է վարդապետական աստիճան՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գրշ․ Տ․ Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի։
2016 թ․-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Հայր Զավենը լինլով Հնդկաստանի Հայոց Մարդասիրական Ճեմարանի Տեսուչը և Հնդկահայոց Հոգևոր Հովիվը, ստանձնում է նաև Ծայրագույն Արևելքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի անմիջական ներկայացուցչի պարտականովթյունը։
2017 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով,Հայր Զավենը ազատվում է Հնդկաստանում իր ծառայություններից և նշանակվում է Սինգապուրի, Մյանմարի և Բանգլադեշի Հոգևոր Հովիվ։
2017 թ․-ի վերջին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հանձնարարությամբ, Հայր Զավենը Ծայրագույն Արևելքից վերադառնում է Հայաստան և ստանձնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետի պաշտոնը։
2018 թ․-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մեկնում է ծառայության Եգիպտոսի Հայոց Թեմ։
2018 թ․-ի երկրորդ կեսին կրկին վերադառնում է Հայաստան և ծառայության կոչվում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, որպես Մայր Եկեղեցու հոգևոր փոխտեսուչ։
2019 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Հոգեշնոր Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվում Վիրահայոց Թեմում և նշանակվում թեմի Քվեմո Քարթլի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ:
Հայր Զավենը քանիցս հրապարակել է աստվածաբանական և հոգեբանական հոդվածներ հայերեն և անգլերեն լեզուներով: 2007 թ.-ից Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգեբանական ասոցիացիայի անդամ է:
Բնակության վայրը՝ Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղ
հեռ. 596 46 00 04
էլ.-փոստ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։