Материалы

Փետրվարի 16 Գշ. ԱԿ. Բ օր Մեծի Պահոց

Astvacashunch1

Եզեկիէլ 18.20‐23։

Եզեկիէլ

20Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հօր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրաւութիւնները։ Արդարի արդարութի՛ւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրէնութիւնը՝ իր վրայ»։ 21«Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, – ապրելով ապրելու է ու չի մեռնելու։ 22Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է։ 23Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, – ասում է Տէր Աստուածը, – եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են