Материалы

Մարտի 28 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց

Եբրայեցիներ 1.1‐14։

Եբրայեցիներ

1 Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2 այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը: 3 Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը: Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ, նստեց Աստծու մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում:

ՈՐԴԻՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԾ Է

4 Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց: 5 Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց.
«Դու ես իմ որդին,
ես այսօր ծնեցի քեզ»:
Եւ դարձեալ.
«Ես նրան հայր կը լինեմ,
իսկ նա ինձ որդի կը լինի»:
6 Եւ դարձեալ, երբ անդրանկին աշխարհ է մտցնում, ասում է.
«Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները»:
7 Իսկ հրեշտակների մասին էլ ասում է.
«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց
եւ իր ծառաներին՝ կրակի բոց»:
8 Իսկ Որդու մասին ասում է.
«Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է.
քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան:
9 Դու սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը.
դրա համար, Աստուա՛ծ, քո Աստուածը քեզ օծեց ուրախութեան իւղով՝
աւելի քան քո ընկերներին»:
10 Նաեւ՝
«Դո՛ւ, Տէ՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր,
եւ քո ձեռքերի գործն են երկինքները:
11 Նրանք կորստեան պիտի մատնուեն, բայց դու կաս եւ մնում ես:
Բոլորը պիտի մաշուեն որպէս ձորձեր եւ որպէս վերարկու.
12 պիտի ոլորես դրանք հագուստի պէս.
եւ նրանք պիտի ոլորուեն 1189:
Բայց դու միշտ նոյնն ես, եւ քո տարիները չեն պակասելու»:
13 Հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց.
«Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին
քո ոտքերին պատուանդան դարձնեմ»:
14 Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են