Материалы

Հոկտեմբերի 6 Դշ. ԱԿ. Պահք

Գաղատացիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 12.1-12։

Գաղատացիներ

1 Պօղոսը՝ առաքեալ, ո՛չ մարդկանց կողմից եւ ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծու, որ յարութիւն տուեց նրան մեռելներից, – 2եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ. 3շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից, 4որ իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու եւ մեր Հօր կամքի, 5նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։ 6Զարմանում եմ, որ այդպէս շուտ լքում էք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ եւ դառնում էք դէպի ուրիշ աւետարան. 7բայց ուրիշ աւետարան չկայ. կան ոմանք, որ խռովութիւն են սերմանում ձեր մէջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի Աւետարանը։ 8Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի։ 9Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ 10Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թէ՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում։ Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

12 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել եւ ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր։ 2Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից։ 3Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ 4Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին։ 5Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ 6Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»։ 7Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»։ 8Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս։ 9Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի։ 10Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»։ 11Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»։ 12Եւ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են