Материалы

«Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոն

Վիրահայոց թեմի հովանու ներքո գործում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդության  «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոնը, որը տեղադրված է  Ախալքալաքի փոխառաջնորդարանում:

Կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին, 2018  թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, վերանվանվել է «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» անունով:

 Կենտրոնի գործունեությունը  նպատակաուղղված է Ախալքալաքի շրջանի և  հարակից գյուղերի  տարբեր տարիքի  հավատացյալների կենտրոնացմանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունից  նրանց  գիտելիքների ընդարձակմանը և  խորացմանը, ինչպես նաև  հայ մշակույթի տարածմանը: Կենտրոնում կազմակերպվում են   բանավեճեր  հոգևոր և ազգային տարբեր թեմաների շուրջ:

Կենտրոնի հիմնումից հետո խմբակները ստացան անվանումներ, ընդորում

Զարթոնք պարի խումբ,

Սուրբ Գրիգոր Տաթևացի մեկօրյա դպրոց,

Ջավախքի ձայներ երգչախումբ,

Բանավեճի ակումբ:

«Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոնի ղեկավարն  է Արմենուհի Պետրոսյանը:

Արմենուհի Պետրոսյանը մասնագիտությամբ  հնագետ – պատմաբան է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչպես նաև  նույն ֆակուլտետի  հնագիտության ամբիոնի մագիստրատուրան: Հանդիսանում է Երևանի Գիտությունների Ազգային ակադեմիայի  հնագիտության և  ազգագրության ինստիտուտի  հայցվոր:

2015 թվականից աշխատում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում:

Հեռ. 595 48 67 87

 Էլ. Փոստ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են