Վիրահայոց թեմի Ախալքալաքի շրջանի Գոմանի կրթամշակութային և երիտասարդական կենտրոն
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի տնօրինությամբ և օրհնությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի շրջանի Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից բացվեց կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:
Կենտրոնի ղեկավար նշանակվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկայի հովվության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս Տեր-Մկրտչյանը: