ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ – ՂԵԿԱՎԱՐ ՝ ԿԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ
Վիրահայոց թեմի վարչական բաժնի գործառույթներից է հոգալ Թբիլիսիում գտնվող առաջնորդարանի, գործող եկեղեցիների և կենտրոնների անվտանգ գործունեությունը, ժամանակին կազմակերպել անսարքինությունների կանխումը և վերանորոգությունը, կարգապահությանը, օժանդակել աշխատանքների, միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը: :
Բաժնի գործունեության մեջ է մտնում նաև Թեմի տնտեսական հարցերի և խնդիրների լուծումը, մատակարարումների ճիշտ կազմակերպումը, ավտոտնտեսության և պահեստի գործունեությունը:
Վարչական բաժնի գործառույթների մեջ է մտնում Վրաստանի հայաբնակ վայրերում գործող և չգործող եկեղեցիների շին-վերանորոգման աշխատանքների ընթացքի կազմակերպումը և վերահսկողությունը, ծառացած խնդիրների ժամանակին լուծումը, աշխատանքների կանոնավոր իրականացումը: Այս բաժնի պարտականություններից է նաև նորակառույց և վերանորոգված եկեղեցիների օծման և վերաօծման կազմակերպումը:
Այս բաժնի ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովվում է Թեմի առանց խաթարումների և հստակ գործունեությունը:
Վարչական բաժինը ղեկավարում է այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, բանիմաց տնտեսվար Կարեն Երիցյանը, ով իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ:
Նրա բաժնի մեջ են մտնում թեմում աշխատանքային կարգապահությունը, աշխատակազմի հաճախումը, ծիսական արարողությունների հավուր պատշաճի իրականացումը, հյուրընկալությունների կազմակերպումը, ինչպես նաև ավտոտնտեսությունը և պահեստը, պահակային ծառայությունը, մատակարարման ծառայությունը, թեմական և եկեղեցական կառույցների շին-վերանորոգությունը և տնտեսական սպասարկումը, Թեմական կառույցների սան-տեխնիկական և խոհանոցային աշխատանքները:
Կարեն Երիցյան
Կարեն Երիցյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, թերևս ունի նաև ռադիո-սարքավորումների մոնտաժողի մասնագիտություն: Տնտեսագիտության ոլորտում ունի երկար տարիների աշխատանքային փորձ: Հմուտ կազմակերպիչ է, բանիմաց տնտեսվար: Նա իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ: Նրա աշխատանքային կենսագրությունում ամրագրված են մի քանի եկեղեցիների և տաճարների հիմնային վերանորոգության փաստեր:
Ունի մեկ դուստր և երկու թոռ:
Կապի միջոցներ.
Հեռ. 557 11 22 33
Կարեն Երիցյանի էլ.-փոստի հասցեն է՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։