Материалы

Առաջնորդարան

Վիրահայոց թեմը ղեկավարում է թեմակալ առաջնորդը

2002թ-ի սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդի նստավայրն է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն կից 2010 թվականին կառուցված առաջնորդարանը: Վիրահայոց թեմի առաջնորդին կից գործում է խորհրդատվական մարմին, որի կազմի մեջ մտնում են.

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան - Վիրահայոց թեմի առաջնորդ,

Գիվի Շահնազար – բանաստեղծ-թարգմանիչ,

Լևոն Չիդիլյան – Վիրահայոց թեմի մշակաույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի համակարգող,

Գևորգ Սնխչյան – Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ,

Անահիտ Բոստանջյան - «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ

Մերուժան Շահումյան – Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ,

Էռնստ Առաքելով – Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր,

Սուսաննա Խաչատրյան – Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ,

Ժաննա Դավթյան - «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի կենտրոնի տնօրեն,

Էմմա Ախտյան - պրոֆեսոր, Վրաստանում հայկական գիտահետազոտական կենտրոնի նախագահ,

Ենոք Թադևոսյան – Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ,

Արտեմ Կիրակոզով – Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ,

Կարինե Մանուկյան – Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող,

Իսայի Աբովյան – երաժիշտ,

Թենգիզ Միքոյանց – նկարիչ

Թեմի առաջնորդի՝ խորհրդակցական մարմնի հետ հանդիպումները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ:

Առաջնորդարան

XIII դարից Վիրահայոց թեմի Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին, այն կառուցվել է 1251 թվականին:
Առաջնորդարանը գլխավորում է Վրաստանի հայ ազգաբնակչության հոգևոր կյանքը, նպաստում հայ համայնքի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու շուրջը, համայնքում կազմակերպում հայապահպանությանը և ազգապահպանությանը միտված կրթական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, հավուր պատշաճի նշում Հայոց Եկեղեցու բոլոր տոները, պահպանում ավանդույթներն ու ծիսակատարությունները:
Առաջնորդարանը կառավարում է նաև թեմապատկան եկեղեցիների գործունեությունը, համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ:
Առաջնորդարանի գործառույթների մեջ է մտնում նաև հյուրերի ընդունումը:
Առաջնորդարանի առաքելության գործընկերներն են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, Վարդան Ջինիշյանի հիշատակի հիմնադրամը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են