Материалы

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ - ՏՆՕՐԵՆ ՄԻՔԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժինը զբաղվում է Թեմի գործունեությանը վերաբերող իրավական բնույթի ընթացիկ հարցերով, պետական մարմինների, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Վրաստանում լիազորագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հարաբերություններով:

Տվյալ բաժնի օրակարգում ընդհանուր բնույթի հիմնական հարցերն են. մինչև խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանի տարածքում գոյություն ունեցող, սակայն այսօր չգործող, արդեն փլատակների վերածված, դրանց տեղում այլ շինություններ կառուցված, վրացականացված հայոց եկեղեցիները ռեստիտուցիայի օրենքի համաձայն Թեմին հանձնելու կամ փոխհատուցելու, խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված եկեղեցիները և եկեղեցական մյուս ունեցվածքը իրավական տերերին վերադարձնելու, ինչպես նաև Վրաստանի պետական մարմինների կողմից Թեմի նկատմամբ, համամասնականության սկզբունքի վրա հիմնված հավասար հարաբերություններին հասնելու հետ կապված խնդիրները:

Բաժնի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում Նորաշեն, Սուրբ Նշան և Սուրբ Մինաս, Ախալցիխեի Սուրբ Նշան հայկական տաճարների վերականգնման և խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված Շամխորեցոց Սուրբ Աստվածածին և Մուղնեցոց Սուրբ Գևորգ տաճարների պահածոյացման աշխատանքների վրա:

Դրա հետ միասին, բաժնի իրավասության մեջ են մտնում Վրաստանի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանին կից Կրոնների խորհրդում և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի (Օմբուդսմենի) գրասենյակին առընթեր Կրոնների խորհրդում Թեմի դիրքորոշումը ներկայացնելը և սահմանելը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին վերաբերող առանձին հարցերի ուսումնասիրման գծով միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի հետ փոխհարաբերությունները:

Զուգահեռաբար բաժինը աշխատանք է տանում Վրաստանի հայ համայնքի համախմբման և զարգացման ուղղությամբ: Կամավորների մասնակցությամբ, Վիրահայոց Թեմում ստեղծվեց կազմակերպվեց   հայ ազգաբնակչության հաշվարկ: Շուրջ երկու տասնյակ երիտասարդների մասնակցությամբ գրանցված նորանոր հայերի, նրանց տվյալների հավաքագրման արդյունքում ստեղծվեց Վրաստանի մասշտաբով  հայազգի բնակչության բազա:  Դա, հայազգի բնակչության, այսպես կոչված, մարդահամար է, որը ցուցադրում է  հայերի իրատեսական պատկերը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի տարածքում և, ինչ խոսք, այս մոտեցումը օժանդակում է հայերի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու  շուրջը :

Իրավական հարցերի և համագործակցության բաժնի շրջանակներում գործում է

1. Սոցիալական ծառայություն

ա. Օգնություն – ղեկավար՝ Տեր Նարեկ քահանա Ղուշչյան

բ.Կալանավայրեր – ղեկավար՝ Տեր Հուսիկ քահանա Հարոթյունյան

գ.Հիվանդանոցներ,

դ.Անապահով խավեր,

ե.Հյուրընկալություն,

զ. Արարողակարգ

Միքայել Ավագյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին, Թբիլիսիում: Մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է Վրաստանում ՀՀ դեսպանությունում, ռեֆերենտ, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական և խորհրդական: Ակտիվ հասարակական գործիչ է, ղեկավարում է «ՇէՆ» հասարակական կազմակերպությունը: Եղել է «Ազատ ժողովրդավարներ» քաղաքական կուսակցության անդամ և վարչության անդամ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին, տարրական մակարդակով գիտի անգլերեն:

Ամուսնացած է:

Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի  և Բաթումի

Կապի միջիցներ. 577 43 79 12

 Էլ.հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են