Ռոզա Զոհրաբյան
Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհին իր ողջ գիտակցական կյանքը նվիրելով հայ երեխայի հայեցի դաստիարակությանը, աշխատել է Թբիլիսիի թիվ 92, թիվ 95 հայոց, թիվ 98 ռուսական դպրոցներում, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնին կից թատերական ստուդիայում,Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունում որպես հայոց լեզվի և գրականության մեթոդիստ,իսկ այնուհետև Ազգային ծրագրերի փոխկապակցման վարչության գլխավոր մասնագետ:
Ռոզա Զոհրաբյանը Թբիլիսիում 1994թ. Սուրբ Գևորգ եկեղեցուն կից ստեղծված Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի առաջին ուսուցիչներից է, որտեղ և արժանապատվորեն շարունակում է իր աշխատանքը մինչև այսօր: Հաճախ կազմակերպում է հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ՝ նվիրված հայ գրականության, արվեստի կարկառուն դեմքերի հիշատակին:
Նա արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետական օրհնագրին, պարգևատրվել է «Պատվո շքանշանով», Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Լավագույն ուսուցիչ» մրցանակին, շնորհակալագրերի, դիպլոմների և պատվոգրերի:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին: