Թամարա Գաբոյան
Վիրահայոց թեմի Կրթության բաժնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Թամարա Գաբոյանը մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Դպրոցում աշխատել սկսել է նախ որպես ջոկատավար, այնուհետև գրադարանավարուհի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2011 թվականից մանկավարժական գործունեությունը շարունակել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից նորաբաց «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում՝ որպես Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մեկօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Բացի հայերենը սովորեցնելուց, ուսուցչուհին կազմակերպում է տարբեր գրական միջոցառումներ սաների ուժերով:
Մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և ստացել է համապատասխան հավաստագիր:
Թամարա Գաբոյանը պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով և«Մայրենի լեզվի օր» տոնի առթիվ 2014 թվականին պարգևատրվել է պատվոգրով:
Ամուսնացած է: Ունի դուստր և որդի, նաև՝ 5 թոռնիկ:
Բնակության վայրը, ք. Թբիլիսի, էլ-հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։