Материалы

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱԺԻՆ - ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՄՅԱՆ

Մշակույթի բաժնի գլխավոր նպատակն է Վրաստանում պահել և զարգացնել   ազգային արվեստը, հավուր պատշաճի ներկայացնել ձեռքբերումները, սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդություններն ու սովորությունները, խորացնել դարերի պատմություն ունեցող հայ և վրաց մշակութային կապերը:

Մշակույթի բաժինը, որի ենթակայության ներքո գործում են Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհ. Թումանյանի տուն»,  Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Ախալցիխեի «Վարդգես Սուրենյանց», Ախալքալաքի «Կարապետ արեպիսկոպոս Բագրատունի»,Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» և Ռուսթավի քաղաքի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, գիտական, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնները, կազմակերպում և համակարգում է տարբեր մշակութային խմբերի գործունեությունը, կենտրոնի շուրջը շնորհալի անհատների համախմբումը, ինչպես տեղական, այնպես էլ մասշտաբային միջոցառումներին  թեմի գեղագիտական խմբերի մասնակցությունը և նաև անցկացումը և այլն:

Մշակույթի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի, տեղական և մշակութային հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների, ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների հետ, ակտիվորեն մասնակցում է նրանց նախագծերին, ինչպես նաև ինքը հանդես գալիս տարբեր ծրագրերի նախաձեռությամբ:

Մշակույթի բաժինը, կազմավորվելով դեռևս 2005 թվականին մի խումբ   գործիչների կողմից, ձեռնամուխ եղավ Թեմում մշակութային կյանքի աշխուժացմանը: Սկզբնավորվեց և ավանդույթի ուժ ստացավ Թեմի եկեղեցիների բակերում ազգային և եկեղեցական տոների՝   Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի, Միջինքի, Համբարձման, Երեխաների պաշտպանության օրվա, Մայիսյան եռատոնի և Վարդավառի նշումը, ինչպես նա'. տարբեր եկեղեցական տոների նշանավորումը ժողովրդական տոնահանդեսներով և փառատոներով: Դրանք են Գաթայի, Հարիսայի, Տոլմայի և Ղափամայի 'առատոներին կազմակերպումը:

Մշակույթի բաժինը համապատասխան աշխատանք կատարելով, իր շուրջն է համախմբում Թբիլիսիի տարբեր համույթներին և ստեղծագործական խմբակներին, կազմակերպում նրանց մասնակցությունը Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող փառատոներին և մրցույթներին, տարբեր միջոցառումներին: Բաժինը աջակցում է հայաբնակ շրջաններում տարբեր միջոցառումներ կազմակերպելուն, հոգ տանում տեղերում մշակութային խմբերի ձևավորման և զարգացման մասին: 


Կապի միջոցները. 598 32 16 94

Էլ.փոստի հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են