Материалы

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ

tem logo1284 թ., որպես Վրաստանի հայոց առաջնորդ, հիշվում է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ, որի ժամանակ, այդ նույն թվականին, հայազգի Ումեկ իշխանի կառուցած Ս. Գևորգ եկեղեցում Հովհաննես Երզնկացի վարդապետը, որը հայտնի է նաև Պլուզ անունով, քարոզ է խոսել «Ի վերայ սքանչելարուեստ արարչագործութեանց Աստուծոյ և մանաւանդ յաղագս զարդու երկնից և շարժման երկնային մարմնոց» թեմայով, որն ունեցել է մեծ արձագանք. «Եւ եղև ախորժելի յոյժ լսողաց բանին» (Մ. Չամչեան. «Պատմութիւն հայոց», հ. 3, Վենետիկ 1786, էջ 272): Ումեկի կրտսեր որդին` Վախթանգ զվարթամիտ պատանին «բազում թախանձանօք» աղաչում է Հովհաննես Երզնկացուն, որ իր այդ տրակտատը գրի առնի, արձակի վերածի և նվիրի իրեն: Տեղի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսն էլ կարգադրում է Երզնկացուն, որ գրի առնի իր քարոզը: Այսպիսով, նա շարադրում է մի գիրք` «Իմաստուն բանիւք, յորում խօսի ի վերայ թուոյ երկնից աստեղաց և շարժման լուսաւորաց և կարգի տարերաց և եղանակաց տարւոյ և ի վերայ այլոց բնական իրաց» (Մ. Չամչեան. «Պատմութիւն հայոց», հ. 3, Վենետիկ 1786, էջ 272-73):

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են