Материалы

ՄԱՐՏԻՐՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՆԿՈԹ

tem logo1784-1795 (առաջնորդական տարիներ). ՄԱՐՏԻՐՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՆԿՈԹ: Ճանաչված է եղել որպես «խոհեմազարդ» հոգևորական: Սրա պաշտոնավարության շրջանում կարճ ժամանակով Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակվում ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ, որը հիվանդության պատճառով 1792 թ. վերադառնում է Մայր Աթոռ, և կրկին առաջնորդ է նշանակվում Մարտիրոս Անկոթը:

Աղա Մահմեդ խանի արշավանքների ժամանակ ելուզակները թալանում են Մայր Աթոռի 21 սայլաբեռ հարըստոթյունը, որն ապահովության համար տարվում էր Թբիլիսի: Վեց սայլաբեռն ուղեկցվում էր Մարտիրոս արքեպիսկոպոսի գլխավորությամբ, որին նույնպես գերեվարում են: Հայերը փրկագին են տալիս և ազատում Մարտիրոս արքեպիսկոպոսին:

Ղուկաս կաթողիկոսն այս առթիվ մեղադրում է Անկոթին, և նրա բարկությունը երբեք չի մեղմանում: Կաթողիկոսը հատկապես ցավում էր Ղազար կաթողիկոսի թագի, վակասի և շուրջառի համար:

Մարտիրոս արքեպիսկոպոսը մահանում է 1795 թ. (Օրմանեան, «Ազգապատում», հոդ. 2201):

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են