Материалы

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԿՆԵՑԻ ԳԵՂԱՐԴԱԿԻՐ

tem logo1802-1810 (առաջնորդական տարիներ). ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԿՆԵՑԻ ԳԵՂԱՐԴԱԿԻՐ: 1798 թ. Թիֆլիսում տարածված ժանտախտի ժամանակ վրաց Գեորգի թագավորը խնդրում է հայոց Ղուկաս կաթողիկոսին, որ Ս. Գեղարդը Թիֆլիս ուղարկեն: Նա հավատում էր, որ Ս. Գեղարդը (նիզակը, որով հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի աջ կողը խաչի վրա) կարող է իր զորությամբ վերացնել համաճարակը: Ղուկաս կաթողիկոսը 1798 թ. նոյեմբերի 3-ին Ս. Գեղարդն ուղարկում է Թիֆլիս Հովհաննես արքեպիսկոպոսի հետ: Այսպիսով, Հովհաննես արքեպիսկոպոսն ստանում է Գեղարդակիր անունը (Օրմանեան, «Ազգապատում» հոդ. 2203): Վախճանվել է 1810 թվին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են