Материалы

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

tem logo1810-1814 (առաջնորդական տարիներ). ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ: Առաջնորդ է նշանակվել Եփրեմ կաթողիկոսի կողմից 1810 թվին: Սա 1813 թվի նոյեմբերի 22-ին Թիֆլիսի հայոց Հարանց վանքի եկեղեցում հանդիսավոր իրադրության մեջ կարդում է ռուսաց Ալեքսանդր Ա կայսեր հրովարտակը ռուսերեն և հայերեն լեզուներով: Ապա մատուցում է հանդիսավոր Սուրբ Պատարագ: 1814 թ. Եփրեմ կաթողիկոսը Մայր Աթոռ է կանչում Աստվածատուր արքեպիսկոպոսին և նրա փոխարեն Վրաստանի հայոց առաջնորդ է նշանակում 44-ամյա ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒՆ (Օրմանեան, «Ազգապատում» հոդ. 2333, 2341 և Ա. Երիցեան. «Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի Հայք», Հ. Ա, Թբիլիսի, էջ 67-73):

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են