Материалы

ԵՓՐԵՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

tem logo1911-1913 (առաջնորդական տարիներ). ԵՓՐԵՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ: Ծնվել է 1855 թ. Աշտարակ գյուղում: Սովորել է Ս. Էջմիածնի վանական ժառանգավորաց դպրոցում և ավարտել այն 1873 թ.: Սարկավագ է ձեռնադրվել 1876 թ. և նույն տարում նշանակվել է ժառանգավորացի կրոնուսույց: 1880 թ. նշանակվում է Մայր Աթոռի Տպարանական ժողովի անդամ: 1882 թ.` Գևորգյան ճեմարանում հայոց լեզվի ուսուցիչ, իսկ 1886 թ.` Վաղարշապատի Օրիորդաց դպրոցի կրոնուսույց և հայոց լեզվի ուսուցիչ: 1887 թ. ձեռնադրվել է աբեղա և նշանակվել Նոր-Նախիջևանի Ս. Խաչ վանքի վանահայր, որտեղ պահել է դպրոց և կառուցել մանր շինություններ: 1889 թ. նա ստանում է մասնավոր վարդապետական աստիճան: 1893 թ. նշանակվում է անդամ այն պատգամավորությանը, որը գնալու էր Երուսաղեմ` նորընտիր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսին ուղեկցելու և բերելու Ս. Էջմիածին: 1897 թ. նշանակվում է Մայր Աթոռի Վանական Խորհրդի անդամ: Նույն թվին Խրիմյան Հայրիկի կոնդակով նշանակվում է Քիշինևի Կոնսիստորիայի անդամ: 1900 թ. փոխադրվում է Շամախի` տեղի Կոնսիստորիայի նախանդամության պաշտոնով: 1904 թ. նշանակվում է Թիֆլիսի Կոնսիստորիայի նախագահ և միաժամանակ ստանձնում Թիֆլիսի Էջմիածնապատկան կալվածքների կառավարչի պաշտոնը: 1910 թ. Մատթևոս կաթողիկոսի ձեռամբ օծվում է եպիսկոպոս: 1911 թ. սեպտեմբերի 17-ին նշանակվում է Թիֆլիսի հայոց թեմի ժառանգավոր կառավարիչ: 1913 թ. նշանակվում է Ս. Էջմիածնի Սինոդի անդամ: 1914-1915 թթ. վարում է Ս. Էջմիածնի տեղական գաղթականական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Տ. Եփրեմ եպիսկոպոսը զբաղվել է նաև գրական աշխատանքներով: Ունի հայ պարբերական թերթերում տպագրված մի շարք հոդվածներ «Սէթ» և «Սահրաթ» ստորագրություններով: Վախճանվել է 1915 թ. օգոստոսի 4-ին, 60 տարեկան հասակում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են