Материалы

ՄԽԻԹԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ

tem logo1916-1920 (առաջնորդական տարիներ) ՄԽԻԹԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ (Ս. Էջմիածնի պաշտոնական «Օրացույց», 1923 թ.: «Արարատ» ամսագիր, 1909 թ., էջ 812): Ծնվել է 1864 թ. Ծուղրութ գյուղում (Վրաստան): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ավարտել է նաև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Որոշ ժամանակ անց պաշտոնավարել է հայկական ծխական դպրոցներում որպես ուսուցիչ: 1893 թ. ընդունում է հոգևոր կոչում. ձեռնադրվում է վարդապետ և բարեխղճությամբ ու մեծ նվիրումով վարում է զանազան հոգևոր պաշտոններ: Երկար ժամանակ եղել է առաջնորդական փոխանորդ Նոր-Նախիջևանում և ապա Ալեքսանդրապոլում: Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի առաջարկությամբ ընտրվում է Սուրբ Սինոդի անդամ: 1908 թ. կաթողիկոսական տեղապահ Տ. Գևորգ արքեպիսկոպոսի առաջարկությամբ հաստատվում է Աստրախանի Հայոց թեմի կառավարիչ: Մի տարի անց, 1909 թ. հոկտեմբերի 25-ին, ձեռնադրվում է եպիսկոպոս և նշանակվում նույն թեմի հոգևոր առաջնորդ: 1916 թ. մեկնում է Վրաստան և 4 տարի ձեռնհասորեն վարում է Վիրահայոց թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնը մինչև 1920 թ.:

Տ. Մխիթար եպիսկոպոսն իր առաջնորդության շրջանում բաց է արել և հովանավորել հայկական մի շարք թեմական ծխական դպրոցներ: Նրա գրական ժառանգության մեջ հիշատակության է արժանի Ֆարրարի «Քրիստոնեության արշալույսին» վերնագրով գրքի ռուսերենից կատարած նրա թարգմանությունը, որը տպագրվել է 1903 թ. Մայր Աթոռի տպարանում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են