Материалы

ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏՅԱՆՑ

141929-1933 (առաջնորդական տարիներ) ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏՅԱՆՑ («Էջմիածին» ամսագիր, 1973, հունիս, էջ 26): Ծնվել է 1876 թ. մարտի 19-ին Տավուշ (այժմ Թովուզ) գյուղում: Հոր անունը` Եփրեմ Տեր Հովակիմի Հարությունյանց (նույնը և Սըմբատյանց), իսկ մոր` Ջավահիր Հերապետյան: Փոքրիկ Ղազարը նախնական կրթությունը ստանում է իր ծննդավայրում: 1877-1894 թթ. սովորում և ավարտում է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը:

Ապա 1894-1897 թթ. սովորում և ավարտում է նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1895 թ. Խրիմյան Հայրիկի կոնդակով ստանում է ուրար կրելու իրավունք ու մտնում Մայր Աթոռի միաբանության շարքերը: 1896 թ. ձեռնադրվում է սարկավագ: 1899-1902 թթ. մասնագիտական բարձրագույն կրթություն ձեռք բերելու նպատակով մեկնում է Դորպատ և սովորում տեղի համալսարանում իբրև ազատ ունկնդիր: 1902 թ. ձեռնադրվում է աբեղա: 1903 թ. ձեռնադրվում է վարդապետ: 1920 թ. ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան, իսկ 1922 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս: Արտակ եպիսկոպոսը Մայր Աթոռում վարել է գանձապահի, վանական կառավարչության անդամի, Մայր Աթոռի հյուրընկալի, Գևորգյան ճեմարանի ուսուցչի, ուսումնական հանձնաժողովի անդամի և Մայր Տաճարի վերանորոգության հանձնաժողովի անդամի պաշտոնները: Վարել է նաև պատասխանատու պաշտոններ Մայր Աթոռի տպարանում: 1914-1920 թթ. եղել է Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ 1920 թ.-ից` թեմակալ առաջնորդ: 1922-1927 թթ. նա Սյունյաց թեմի առաջնորդ է: 1927-1929 թթ. Արտակ եպիսկոպոսը կրկին Շիրակի թեմի առաջնորդ է նշանակվում: 1929 թ. դեկտեմբերի 13-ին Թիֆլիսի պատգամավորական ժողովը միաձայն նրան ընտրում է Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ: Նա այդ պատասխանատու պաշտոնը վարում է մինչև 1933 թ.: 1935 թ. Արարատյան թեմում նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ և այդ պաշտոնը վարում է մինչև իր մահը` 1937 թ.: Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը զբաղվել է նաև գրական գործունեությամբ: Ունի հրատարակած մի շարք գրքեր, բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև անտիպ գործեր:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են