ԲԱՐՍԵՂ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
ԲԱՐՍԵՂ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ:1179 թ. մասնակցել է Հռոմկլայում հրավիրված ազգային եկեղեցական ժողովին: Եղել է հեղինակավոր անձնավորություն և ժողովրդի պատգամավորների շարքում հիշվում է յոթերորդ տեղում (Մ. Չամչեան. «Պատմութիւն հայոց», հ. 3, Վենետիկ 1786, էջ 132): Բարսեղ արքեպիսկոպոսը հիշվում է նաև Բասիլիոս անունով. «Բասիլիոս արքեպիսկոպոս թագաւորանիստ քաղաքին Վրաց Տփխեաց»: