Материалы

Տ. ՎԻՐԱՊ ՔԱՀԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Ter VirapԱրժանապատիվ Տ. Վիրապ (Աշոտ) քհն. Ղազարյանը ծնվել է 1973թ. ք. Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում:

1980-1990թթ. սովորել և ավարտել է ք. Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը:

1990-1998թթ. սովորել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը:

1998թ. հուլիս 4-ին, ձեռամբ Տ. Շահե Արք. Աճեմյանի ձեռնադրվել է սարկավագ:

1998-2000թթ. Հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում:

2000թ. նշանակվել է ՀՀ Արմավիրի թեմի Արտիմետ և հարակից գյուղերի հոգևոր պատասխանատու:

Նույն թվականին նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդի օգնական, միևնույն ժամանակ Ապարանի տարածաշրջանի հոգևոր պատասխանատու:

2000թ. դեկտեմբեր 25-ին պաշտպանել  է ավարտաճառ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը 1771-1920թթ» թեմայով:

2001թ. հունվար 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձեռամբ օծվել է քահանա և փետրվար 22-ից մինչև 2015թ. հունիս ամիսը ծառայել Ապարանի հովվությունում որպես հոգևոր հովիվ:

2015թ. հուլիս 8-ին նշանակվել է Ուկրաինայի թեմի Զապորոժյե քաղաքի հոգևոր հովիվ:

2016 թվականի մայիսի 1-ից Ուկրաինայի հայոց թեմից Վիրահայոց թեմ ծառայության տեղափոխված Արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգի Մառնեուլիի շրջանի Մառնեուլի քաղաքի, Միրզոևկա, Կարմիր գյուղ, Շահումյան, Դամիա, Գյուլիբաղ, Խոժոռնի, Ծոփ, Բրդաձոր, Ուլյանովկա, Խոխմել, Չանախչի, Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Վիրապ քհն. Ղազարյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից Արժ. Տեր Վիրապ քհն.Ղազարյանը նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգի Մառնեուլիի շրջանի Շահումյան, Շուլավեր, Միրզոևկա, Կարմիր, Դամիա, Խոխմել գյուղերի հոգևոր հովիվ:

2019 թվականից Տ.Վիրապ քհն. Ղազարյանը  վերադարձել է ծառայության  Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

2020 թվականին ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Տեր Վիրապ քհն. տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի,

հեռ.+995568 10 55 51

էլ.հասցե. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են