Տ. ԱՐՄԱՇ ՔԱՀԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Արժանապատիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը (ավազանի անունը՝ Վահե) ծնվել է 1981թ․-ի նոյեմբերի 18-ին ՀՀ Էջմիածին քաղաքում:
1988-99 թթ․-ին սովորել եւ ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցը:
1999-2000 թթ․-ին ընդունվել եւ սովորել է Շիրակի հոգեւոր ընծայարանում:
2000-06 թթ․-ին սովորել եւ ավարտել է Մայր Աթոռի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:
2006 թ․-ի փետրվարի 23-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2006 թ․-ից անցել է աշխատանքի Մայր Աթոռի տնտեսական բաժնում որպես տնտեսվարի օգնական:
2007 թ․-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա:
2007 թ․-ի հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:
2007 թ․-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության եւ ,Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Բնակության վայրը։
Ք. Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք