Տ. ԹՈՐԳՈՄ ՔԱՀԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տեր Թորգոմ քահանա Վանդանյանը (ավազանի անունը՝ Արտակ) ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 25-ին, ՀՀ Արմավիրի մարզի ք. Էջմիածնում:
Հաճախել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, զուգահեռաբար սովորել է կիրակնօրյա դպրոցում:
2001 թվականի հոկտեմբերի 9-ին ուսանելու է մեկնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկան Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան:
2009 թ-ին ավարտելով ուսումը, ձեռնադրվել է սարկավագ:
2009-2012 թ.թ. որպես սարկավագ հոգևոր ծառայության է նշանակվել Երուսաղեմի Սբ. Հարություն Տաճարում:
2012-2014 թ.թ. ծառայությունը շարունակել է Բեթղեհեմի Սբ.Ծննդյան տաճարում:
2014 թ. փետրվարի 5-ին տեղափոխվել է Հայաստան և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ, ընդգրկվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կազմում:
2014 սեպտեմբերի 23-ին, որպես սարկավագ հոգևոր ծառայության է նշանակվել ք.Էջմիածնի Սբ. Շողակաթ վանքում:
2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Գերշ. Տեր Վարդան եպս. Նավասարդյանի, արժանացել է քահանայական ձեռնադրության և օծման:
2015 թվականի սեպտեմբերի 15-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա, Ճալա, Մեծ Պամաճ, Օրալ, Ղուլալիս, Սազել գյուղերի, Աբասթուման, Վալե ավանների հոգևոր հովիվ:
Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն (Սուրբ Հակոբ) եկեղեցին հաստատվել է որպես հովվության կենտրոն:
Ամուսնացած է, ունի երկու արու զավակ:
Բնակվում է Ախալցխայում
Հեռախոս. +995592411119, +995592417153
էլ.հասցեԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։