Материалы

Տ. ԿԻՐԱԿՈՍ ՔԱՀԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Kirakos SimonyanԱրժանապատիվ Տեր Կիրակոս (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Սիմոնյանը ծնվել է 1990թ., հոկտեմբերի 11-ին, Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ գյուղում: Սովորել է Փոքր Պամաճ գյուղի միջնակարգ դպրոցում:

2007 – 2011թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:

2011թ. ձեռամբ Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանի, ձեռնադրվել է սարկավագ:

2011 – 2013թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2013թ. ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես սարկավագ: Ծառայել է երեք ու կես տարի:

2017թ. ծառայության է կոչվել ՀՀ ԶՈՒ Արտաշատի կապի և ուսումնական զորամասում, ծառայել է 1 տարի՝ որպես գնդերեց:

2017թ. դեկտեմբերի 17-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ.Տ. Սեպուհ արք. Չուլջյանի ձեռնադրվել է քահանա:

2018թ. փետրվարի 1-ից ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ որպես Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ:

2020 թվականին ծառայությունը  շարունակել է  Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

Ամուսնացած է, ունի  տղա և աղջիկ:

Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի

հեռ. 595 06 47 07

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են